ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ<br /> ՍՑԵՆԱՐՈՎ<br />


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ
ՍՑԵՆԱՐՈՎ

  • 25-09-2007 16:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունը սեպտեմբերի 26-27-ին կանցկացնի հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «ՀՀ Շիրակի մարզում բնակչության պաշտպանության կազմակերպումը ավերիչ երկրաշարժի դեպքում» թեմայով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուսումնավարժության նպատակն է ուժեղ երկրաշարժի դեպքում` բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ժամանակ ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հմտությունների եւ ունակությունների կատարելագործումը, արձագանման ուժերի կողմից փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորությունների գնահատումը եւ մարզերում բնակչության պաշտպանության կազմակերպման նախապես մշակված պլանի իրատեսական լինելու հաստատումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն