ՊԵՆՏԱԳՈՆԸ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԱՔՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԵՋ<br />


ՊԵՆՏԱԳՈՆԸ ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՐԱՔՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԵՋ

  • 24-09-2007 19:33:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը զենք է մատակարարում իրաքյան գրոհայիններին, ներառյալ շարժական զենիթահրթիռային համալիրներ եւ հակատանկային նռնականետներ: Այս մասին հայտարարել է Բաղդադի ամերիկյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, դերծովակալ Մարկ Ֆոքսը: Ըստ նրա, ամերիկյան զինծառայողները Իրաքում իրականացվող գործողությունների ժամանակ շարունակում են գտնել շարժական զինթահրթիռային համալիրներ, ինքնաուղղորդվող ինֆրակարմիր մարտագլխիկով հանդերձված հրթիռներով, արդիականացված նռնականետներ, ինչպես նաեւ 240-միլիմետրանոց չկառավարվող ռեակտիվ արկեր: Թեհրանը համառորեն մերժում է նման բնույթի մեղադրանքները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play