ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ<br /> 60-ԱՄՅԱԿԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ
60-ԱՄՅԱԿԸ

  • 20-09-2007 11:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 22-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա հանդիսություն` նվիրված Խորհրդային Միության ֆուտբոլի հանրահայտ վարպետներից մեկի, ԽՍՀՄ չեմպիոն եւ կրկնակի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանի ծննդյան 60-ամյակին: Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը «Միկա» մարզական ակումբն է: Նախատեսված են 15-ական րոպե տեւողությամբ «Միկա»-«Արարատ-73» եւ «Միկա»-ԽՍՀՄ հավաքական թիմերի հանդիպումներ: Հրավիրված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ նախկին միութենական այլ հանրապետությունների կաշվե գնդակի հեղինակավոր վարպետներ: Նախատեսված է նաեւ համերգային ծրագիր:
Նոյյան տապան  -   Սպորտ