ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՄԻ<br /> ՇԱՐՔ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ<br />


ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՄԻ
ՇԱՐՔ ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐՈՎ

  • 19-09-2007 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հակոբ Պարոնյան Կատակերգություն ըստ «Մեծապատիվ մուրացկանների» ներկայացմամբ սեպտեմբերի 22-ին կմեկնարկի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հերթական թատերաշրջանը: Ներկայացումը նվիրվում է դրամատիկցիների` ԱՄՆ-ում բնակվող գործընկերոջ` դերասան Լեւոն Շարաֆյանի ծննդյան 60-ամյակին, ով արդեն Երեւանում է եւ կմասնակցի ներկայացմանը: Այս մասին սեպտեմբերի 19-ին մամլո ասուլիսում հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Ա.Խանդիկյանը նշեց, որ հայ թատրոնն այսօր դերասանի խնդիր ունի: «Վերջին «ԱՐՄՄՈՆՈ» թատերական միջազգային փառատոնի դահլիճում կհանդիպեիր ուսանողի, բարեկամի եւ ծանոթի, բայց ոչ` դերասանի: Դերասանին իր բեմից զատ այլ բեմեր եւ ներկայացումներ հետաքրքիր չեն»,- համոզված է Ա.Խանդիկյանը: Ա.Խանդիկյանը հայտնեց նաեւ, որ ներկայումս ընթանում են Ստանիսլավ Ստրատիեւի «Մաքսիմալիստը» պիեսի բեմադրության փորձերը. պրեմիերան կկայանա հոկտեմբերի 13-ին: Բացի այդ, այս պահին թատրոնում բեմադրության է պատրաստվում գրող-դրամատուրգ Գուրգեն Խանջյանի «Ձայն լռության» կամ «6-րդ պատվիրան» պիեսը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play