ՄԱԿ-Ը ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ<br /> ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՄԱԿ-Ը ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ
ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 17-09-2007 14:59:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ը եւ Համաշխարհային բանկը միասին մտադիր են ժողովուրդներին վերադարձնել այն հարստությունները, որ հափշտակել են իրենց կոռումպացված առաջնորդները: Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը, սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս նախաձեռնությամբ հանդես կգան կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ-ի թմրադեղերի եւ հանցավորության հարցերի գերագույն հանձնակատար Անտոնիո Մարիա Կոստան եւ Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Ցելլիկը: Նոր նախաձեռնությունը, որի մանրամասները առայժմ չեն հրապարակվում, կոչվում է «Հափշտակված ակտիվների վերադարձում» եւ կիրականացվի ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի հիմնարար սկզբունքների շրջանակում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play