ԻԳՈՐ ԼԵՎԻՏԻՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ<br /> ԾԱՎԱԼԸ ԿՀԱՍՆԻ ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ»<br />


ԻԳՈՐ ԼԵՎԻՏԻՆ. «ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ԾԱՎԱԼԸ ԿՀԱՍՆԻ ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ»

  • 14-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-ին Երեւանում կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը: Նիստից հաջորդած ասուլիսում հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը նշեց, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են, զգալի աճ է գրանցվել նաեւ ներդրումների առումով. այս տարի ռուսական ներդրումների ծավալը կհասնի կես մլրդ դոլարի: Ըստ Ի.Լեւիտինի, երկու երկրների տնտհամագործակցությունում գլխավոր խնդիրը տրանսպորտային հաղոդակցությունն է: Թեեւ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվել են` գործարկվել է լաստանավային փոխդրակապը, այդուհանդերձ այն դեռեւս կանոնավոր չի գործում: Դրան հասնելու համար, ինչպես նշեց Ի.Լեւիտինը, պետք է երկուստեք ավելացնել բեռնափոխադրումների ծավալները: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքներով կստորագրվի համաձայնագիր, որով ռուսական խոշոր ընկերություններից մեկը գործունեություն կծավալի Հայաստանում: ՀՀ վարչապետը հայտնեց նաեւ, որ հանձնաժողովի 10-րդ նիստում, որը տեղի կունենա ՌԴ-ում, ավելի խոշորածավալ գործարքներ կկնքվեն: Ս.Սարգսյանի խոսքերով, չնայած Ռուսաստանի կառավարությունում տեղի ունեցած փոփոխության, իր պաշտոնական այցը Մոսկվա մնում է ուժի մեջ: Կարեւորելով այցը, վարչապետը նշեց, որ այն հնարավորություն կտա ՌԴ-ի նոր վարչապետի եւ կառավարության անդամների հետ հաստատել անձնական կապեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն