ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ» ՉՎԵՐԹԻ ԱՂԵՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ<br /> ԻՆՔՆԱԹԻՌԻ ԶՈՀՎԱԾ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ» ՉՎԵՐԹԻ ԱՂԵՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ
ԻՆՔՆԱԹԻՌԻ ԶՈՀՎԱԾ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

  • 20-08-2007 16:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում սկսվել է «Երեւան-Սոչի» չվերթի անցած տարի աղետի ենթարկված ինքնաթիռի զոհված ուղեւորների հուշակոթողի կառուցումը: Այս մասին օգոստոսի 20-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Փոխքաղաքապետը նշեց, որ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Ժամանակակից արվեստի թանգարանում: Բացի այդ, վերանորոգվում է նաեւ Հանրապետության հրապարակի ջրավազանը. օգոստոսի վերջից կսկսվեն շատրվանների ձեւափոխման աշխատանքները, որոնք կիրականացվեն ֆրանսիական կազմակերպության կողմից: Ըստ Վ.Վարդանյանի, արդեն ավարտվել է Նոր նորքի 7-րդ զանգվածում 1200 քմ մակերեսով «սկեյթ բորդ»-ի խաղահրապարակի կառուցումը: Ներկայումս այնտեղ իրականացվում են սարքավորումների մոնտաժման նախապատրաստական աշխատանքներ: Նշվեց նաեւ, որ այս տարի մայրաքաղաքի 130 փողոցներում կատարվել են 420 հազար քմ-ի ասֆալտապատման եւ ճաքալցման աշխատանքներ: Ըստ Վ.Վարդանյանի, ներկա դրությամբ այդ աշխատանքների 92%-ը ավարտված է: Բացի այդ, բարեկարգման աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի եւս 4 փողոցներում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play