ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՍՊԱՌՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ<br /> ԳՏՆՎՈՒՄ<br />


ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՍՊԱՌՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆ
ԳՏՆՎՈՒՄ

  • 23-07-2007 20:20:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական բանակի հրամանատարը նախազգուշացրել է, որ զինվորականների ռեսուրսները գտնվում են եզրագծին: Գաղտնի փաստաթղթում, որ հայտնվել է «Դեյլի թելեգրաֆ» թերթի տրամադրության տակ, գեներալ Ռիչարդ Դաննաթը դրա պատճառը տեսնում է Աֆղանստանի եւ Իրաքի գործողություններին բրիտանական զինվորականների մասնակցության մեջ: Ըստ գեներալի, զինվորականները գրեթե ի վիճակի չեն արձագանքելու երկրի ներսում իրադրության անսպասելի զարգացմանը կամ արտասահման արտակարգ գործուղման անհրաժեշտությանը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը խոստովանել է, որ զորքերին հարկ է լինում աշխատել միանգամից մի քանի ճակատով, սակայն միեւնույն ժամանակ նա նշել է, որ ներկա վիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Ըստ որոշ գնահատումների, զինվորականների տրամադրության տակ կա ընդամենը մեկ գումարտակ` մոտավորապես 500 մարդով, Մեծ Բրիտանիայի ներսում ահաբեկչական հարձակման դեպքում օգտագործելու կամ արտասահման ուղարկելու համար: Բի-բի-սիի պաշտպանության հարցերով թղթակիցը նշում է, որ այդ զեկույցը եւս մի նախազգուշացում է բրիտանական հրամանատարության կողմից, որ բանակը ի վիճակի չէ անորոշ երկար ժամանակով պահպանել մարտական ակտիվությունը Իրաքում եւ Աֆղանստանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play