ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ<br /> ԵԿԱՆ 60 ՄԱՐԶԻԿՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ
ԵԿԱՆ 60 ՄԱՐԶԻԿՆԵՐ

  • 16-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 13-15-ին անցկացվեց Հայաստանի խճուղային հեծանվավազքի առաջնությունը, որին մասնակցեցին 60 մարզիկներ (նրանց թվում նաեւ արցախցիները): Մեծահասակների 25 կմ անհատական եւ 110 կմ խմբային վազքում չեմպիոն դարձավ Էդգար Գեւորգյանը: Նույն մրցաձեւերում երիտասարդների պայքարում լավագույնը ճանաչվեցին, համապատասխանաբար, Սերգեյ Պողոսյանը եւ Գեւորգ Առաքելյանը: 30 կմ 10 միջանկյալ վերջնագծով «կրիտերիում» մրցաձեւում առաջինն էին Սերգեյ Սարկիսովը (մեծահասակներ) եւ Դավիթ Մկրտչյանը (երիտասարդներ): Պատանիների 8 կմ անհատական, 60 կմ խմբային վազքում եւ 21 կմ 7 միջանկյալ վերջնագծով «կրիտերիում» մրցաձեւում բոլորին գերազանցեց Սուրեն Պետրոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play