ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀՀ ԲՈՒՀ-ԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ<br /> ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ<br />


ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀՀ ԲՈՒՀ-ԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  • 19-06-2007 21:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծվել է Հանրապետական ընդունող հանձնաժողով (ՀԸՀ)` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից: ՀԸՀ նախագահի տեղակալն է փոխնախարար Արա Ավետիսյանը, պատասխանատու քարտուղարը` ԿԳՆ-ի աշխատակազմի բարձրագույն ուսումնական հաստատությունների համակարգման եւ վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը: ՀԸՀ կազում ընդգրկվել են նաեւ ԿԳՆ-ի աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, ինչպես նաեւ հանրապետության պետական բուհերի ռեկտորները, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության մեկ ներկայացուցիչ: Հանձնաժողովում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն է: ՀԸՀ-ի հաշվիչ կենտրոնի աշխատանքները կհամակարգի ԵՊՀ-ի հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռ.Թոփչյանը: ԶԼՄ-ների հետ աշխատանքը կկազմակերպի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն