ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ<br />


ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • 06-06-2007 17:36:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստում հաստատվել են Հայաստանում թռիչքային անվտանգության կանոնները: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, նոր կանոնների հաստատումը պայմանավորված է Միջազգային ավիացիոն կազմակերպության` ԻԿԱՕ-ի պահանջներով եւ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով: Ա. Մովսեսյանը նշեց, որ նոր կանոններով ամրագրվում է, թե ինչպես պետք է օդանավ շահագործողը բախումներից խուսափելու համար այն շահագործի: Դրանով կարգավորվում են նաեւ տեսանելի թռիչքները, անօրինական միջամտության դեպքերը: Ըստ նրա, ամրագրված է նաեւ, թե ինչպիսի միջամտություն պետք է իրականացնի օդաչուն օդանավում անօրինական միջամտության դեպքում. դա վերաբերում է օդանավի լույս արձակելուն, սպասարկող կազմակերպության հետ խոսակցությանը եւ այլն: Նման բախումներից խուսափելու համար մեծացվել է նաեւ օդանավի հրամանատարի պատասխանատվությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն