ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 2,5 ՏԱՐՎԱ<br /> ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ<br />


ԱՄՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 2,5 ՏԱՐՎԱ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 06-06-2007 16:37:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի նախկին օգնական Լյուիս Լիբբին ամերիկյան դատարանի որոշմամբ դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման: Մարտ ամսին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) նախկին աշխատակցուհի Վալերի Պլեյմի գործի քննության ժամանակ կեղծ ցուցմունքներ տալու եւ արդարադատությանը խոչընդոտելու համար: Լյուիս Լիբբին պետք է վճարի նաեւ 250 հազար դոլարի տուգանք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play