ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ<br /> ԾԱՎԱԼԸ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 4,2%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԾԱՎԱԼԸ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ 4,2%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է

  • 05-06-2007 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում իրականացվել է 55 մլրդ 215 մլն դրամի (մոտ 157,7 մլն ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում արտադրական նշանակության օբյեկտների գծով` 27 մլրդ 935 մլն դրամի: Իրականացված շինարարության ընդհանուր ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 45 մլրդ 531 մլն դրամ, որոնցից արտադրական նշանակության օբյեկտների գծով` 23 մլրդ 190 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի հունվար-ապրիլին իրականացված շինարարության ծավալը 2006թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,2%-ով: 2007թ.-ի հունվար-ապրիլին բնակչության միջոցների հաշվին իրականացվել է շինարարության ընդհանուր թվի 26,8%-ը, իսկ պետբյուջեի եւ կազմակերպությունների միջոցների հաշվին` 73,2%-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play