ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ,
ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 50 ՏԱՐԵՑԻ ԿՍՊԱՍԱՐԿԻ ՄԵԿ
ԲԺԻՇԿ
31-05-2007 20:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության մայիսի
31-ի նիսում հաստատվել են մանկատան երեխաների, տուն ինտերնատներում
ապրող ծերերի, հաշմանդամների խնամքի եւ սոցիալական սպասարկման
նվազագույն չափորոշիչները: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների,
հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը,
չափորոշիչները սահմանված են բոլոր տիպի կազմակերպությունների
համար, այդ թվում մասնավոր մանկատների եւ տուն ինտերնատների:
Նշվեց, որ Հայաստանում կա 4 պետական եւ 2 մասնավոր տուն-ինտերնատ,
յուրաքանչյուրում ապրում է, համապատասխանաբար, 1000 եւ 90 տարեց:
Գործում է նաեւ 8 պետական եւ 6 ոչ պետական մանկատուն:
Ջ.Բաղդասարյանը նշեց, որ սննդի նորմատիվները մշակվել են
առողջապահության նախարարության համապատասխան տեսչության հետ
համատեղ` հաշվի առնելով տվյալ խմբի տարիքային
առանձնահատկությունները: Մանսավորապես, ըստ այդմ, տարեցները օրական
պետք է ստանան 2100 կիլոկալորիա պարունակող սնունդ, 50 տարեցի պետք
է սպասարկի մեկ բժիշկ եւ այլն: Բացի այդ, մշակվել են հագուստով եւ
սպիտակեղենով ապահովելու նորմաները: