ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԻՆԳ ԸՄԲԻՇՆԵՐ ԿԱՆԳՆԵՑԻՆ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԻՆԳ ԸՄԲԻՇՆԵՐ ԿԱՆԳՆԵՑԻՆ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ

  • 11-05-2007 20:52:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 10-ին Դոնի Ռոստովում ավարտվեց Ռաֆայել եւ Վարդերես Սամուրղաշեւ եղբայրների հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարի մրցանակների խաղարկությունը: 12 երկրների պատանի ըմբիշների մրցավեճում Հայաստանի 8 մարզիկներից հաղթող դարձան Նարեկ Խաչատրյանը (42 կգ, Երեւան), Գեւորգ Սահակյանը (63 կգ, Արտիմեդ), Անդրանիկ Խաչատրյանը (85 կգ, Ապագա): Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեցին Գոռ Ներսիսյանը (46կգ, Երեւան) եւ Ասլան Պողոսյանը (50 կգ, Երեւան): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ թիմը այժմ նախապատրաստվելու է հունիսի 1-3-ին Թբիլիսիում անցկացվելիք միջազգային մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ