Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահին


Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահին

  • 08-07-2011 13:11:33   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական եւ հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջեւ համագործակցությունը զարգանում է արդյունավետ կերպով: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվութան եւ հասարակայնության հետ կապի վարչությունից։
Նոյյան տապան  -   Քաղաքական