ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ
ՓՈՒԼՈՒՄ 107 ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԳՐԱՎԵՑԻՆ 86 ԵՎ 88-ՐԴ ՏԵՂԵՐԸ
08-05-2007 17:15:00 | Իտալիա | Սպորտ
ՀՌՈՄ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 7-ին Իտալիայում
ավարտվեց նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլը:
Մրցաշարին մասնակցեցին 44 երկրների 304 մարզիկներ: «Օլիմպիկ»
մրցաձեւում Հայաստանը ներկայացնում էին Անդրանիկ Շահնազարյանը եւ
Արշակ Պետրոսյանը: 107 մրցակիցների պայքարում Ա.Շահնազարյանը
ճանաչվեց 86-րդը (1217 միավոր), իսկ Ա.Պետրոսյանը` 88-րդը (1215
միավոր):
ԻՆչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի
հավաքականի ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը, ինքը գոհ է իր սաների
արդյունքներից, քանի որ նախատեսել էր 80-100-րդ տեղերը:
Աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլը կանցկացվի մայիսի
26-ից հունիսի 2-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում: