ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ<br /> «ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶՈՒՄ»<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ
«ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶՈՒՄ»

  • 19-04-2007 16:26:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին Երեւանի «Հաղթանակ» կամրջի վրա տեղի է ունեցել այսպես կոչված «հարաբերությունների պարզում», որի հետեւանքով կամրջով երթեւեկությունը կարճ ժամանակով փակվել է: Այս միջադեպի մասին պաշտոնական տեղեկություն ստանալ դեռեւս չի հաջողվել: Հիշեցնենք, որ նույն օրը մեկ այլ միջադեպ է արձանագրվել Երեւան քաղաքի երկաթգծի կայարանի մերձակայքում` «Վստրեչ» կոչվող վայրում. այստեղ անհայտ անձանց միջեւ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Իրավապահ մարմիններից դեռեւս որեւէ տեղեկություն չի ստացվել այն մասին, թե արդյո՞ք այդ միջադեպերը որեւէ կերպ կապված են 23 օր հետո Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն