ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ 16-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8 ԹԻՄԵՐ
11-04-2007 15:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-ին կմեկնարկի
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 16-րդ առաջնությունը: Ասպարեզ
կելնեն 8 թիմեր, այդ թվում 6-ը ներկայացնում են Երեւանը`
«Փյունիկ», «Բանանց», «Միկա», «Արարատ», «Կիլիկիա», «Ուլիս»,
ինչպես նաեւ Գյումրիի «Շիրակ» եւ Կապանի «Գանձասար» թիմերը:
Հետայսու «Միկան» կներկայացնի Երեւանը, քանզի գրանցված է
մայրաքաղաքում եւ ոչ թե Աշտարակում, ինչպես նախկինում էր:
Առաջնությունն անցկացվելու է 4 շրջանով: Չեմպիոնն իրավունք
կստանա մասնակցելու Եվրոպայի չեմպիոնների լիգայի խաղարկությանը եւ
առաջին անգամ կպարգեւատրվի 15 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
Երկրորդ տեղը գրաված թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը:
Ապրիլի 25-ին նախատեսված է նաեւ առաջին խմբի առաջնության
մեկնարկը, որին կմասնակցեն 9 թիմեր: