«ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ<br /> ԵՐԵԽԱՆԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԵՖԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ<br />


«ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ
ԵՐԵԽԱՆԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԵՖԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

  • 20-03-2007 16:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Աղետների Հետեւանքների նվազեցման միջազգային քարտուղարության եւ Կենտրոնական Ասիայի Եկրաշարժերի դեմ պաշտպանվածության նախաձեռնության հետ համատեղ օրերս կազմակերպել էր «Երկրաշարժերից պաշտպանված դպրոցներ» թեմայով երկօրյա քննարկում: Ինչպես նշված է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից տրամադրած հաղորդագրությունում, քննարկման նպատակն էր ներկայացնել, թե ինչպես կարող են դպրոցներն ու համայնքները ավելի լավ պատրաստված լինել երկրաշարժերի ժամանակ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Ճգնաժամային իրավիճակների կառավարման ակադեմիայի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մի շարք դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ: «Աղետները, այդ թվում երկրաշարժերը, կարող են տեղի ունենալ ցանկացած պահին եւ ցանկացած վայրում: Քաջ գիտակցելով դրանց հետեւանքները երեխաների համար, մենք պարտավոր ենք նախապես պատրաստվել դրանց դիմակայելու»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը: Ըստ նրա, միջազգային փորձը եւ Հայաստանում 1988թ.-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժը ցույց են տվել, որ հաճախ երկրաշարժերի ժամանակ ամենից շատ տուժում են հենց դպրոցահասակ երեխաները:
Նոյյան տապան  -   Հասարակություն