ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 16-03-2007 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Ռոման Ամոյանը չի մասնակցի ապրիլի 18-ին Սոֆիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Մարտի 15-ին մարզիկը ձախ անրակի մկանային կապանի վիրահատության է ենթարկվել: Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռաֆայել Թորոյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ վիրահատությունը կատարել է «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոնի Սպորտային օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Հայկ Ավագյանը: Ռ.Ամոյանը 1 շաբաթից կսկսի ընդհանուր ֆիզիկական պատրաստականության, իսկ 2 ամիս հետո նաեւ մասնագիտական պարապմունքները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play