2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 233-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՈՎ<br /> ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 233-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՊԱՏԻՏՈՎ
ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

  • 21-02-2007 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստանում արձանագրվել են 26 տարափոխիկ հիվանդություններով հիվանդացության դեպքեր: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատվության, անցած տարի արձանագրվել է կապույտ հազի 2, սալմոնելոզային ինֆեկցիայի 282, շնչօրգանների տուբերկուլյոզի 1216 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է, համապատասխանաբար, 4, 11 եւ 71 դեպքով: 2006թ.-ին գրանցվել է նաեւ վիրուսային հեպատիտի 982, սուր աղիքային հիվանդություններով հիվանդացության 5330 դեպք, ինչը անցյալ տարվա համեմատ ավելի է, համապատասխանաբար, 233 եւ 587 դեպքով:
Նոյյան տապան  -   Հասարակություն