ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է<br /> ԵՎՐՈՊԱՆՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԽՄԲՈՒՄ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ Է
ԵՎՐՈՊԱՆՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԽՄԲՈՒՄ

  • 14-02-2007 15:50:00   | Շվեդիա  |  Սպորտ
ՍՏՈԿՀՈԼՄ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 13-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի 2009թ.-ի երիտասարդական առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի երիտասարդականն ընդգրկված է 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Չեխիայի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Լիխտենշտեյնի հավաքականները: ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրներից 10 խմբերում ընդգրկված է 51-ի թիմ: Հայտ չի ներկայացրել Անդորրան, իսկ շվեդ ֆուտբոլիստները որպես կազմակերպիչ երկրի ներկայացուցիչներ ազատված են նախնական փուլի մրցաշարերից: Խմբային մրցաշարերի հանդիպումները նախատեսված է անցկացնել ազգային հավաքականների խաղերի նախօրյակին:
Նոյյան տապան  -   Սպորտ