ՍԵՆՏ-ԷՏԻԵՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ<br /> ՀԱՄԵՐԳԸ<br />


ՍԵՆՏ-ԷՏԻԵՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ
ՀԱՄԵՐԳԸ

  • 12-02-2007 21:37:00   | Ֆրանսիա  |  Մշակույթ
ՍԵՆՏ-ԷՏԻԵՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքի Մասնե օպերային թատրոնում փետրվարի 10-ին հանդես է եկել Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված համերգին, ուր ներկա են գտնվել դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Լուարի շրջանի ղեկավարությունը, Սենտ-Էտիենի քաղաքապետ, սենատոր Միշել Թիոլիերը, սենատորներ, պատգամավորներ, շրջանի այլ քաղաքների քաղաքապետեր, հանդիսականները հոտնկայս ծափահարություններով եւ օվացիաներով են դիմավորել նվագախմբի կատարումները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ծրագրի առանցքն էին կազմում Արամ Խաչատրյանի եւ Յան Սիբելիուսի ստեղծագործությունները: Մենակատարն էր համաշխարհային հռչակի երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը նվագախմբի հետ հանդես է գալու նաեւ փետրվարի 14-ին Իսի-լե-Մուլինոյում: Մինչ այդ, փետրվարի 6-ին եւ 8-ին Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես էր եկել Նիցցայում եւ Վանդեում` Լը Պուարե-սյուր-Վիում: Եւս չորս համերգներ նախատեսված են առաջիկա շաբաթվա ընթացքում` փետրվարի 11-ին Լիոնում, 12-ին Վիեննում, 13-ին Մարսելում եւ 14-ին Իսի-լե-Մուլինոյում: Վանդեում ֆիլհարմոնիկին նվագակցում էր դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, իսկ Լիոնում եւ Մարսելում` դաշնակահար Վահան Մարտիրոսյանը, որոնք երկուսն էլ հայտնի անուններ են Ֆրանսիայում:
Նոյյան տապան  -   Մշակույթ