ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 12-02-2007 17:43:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 13-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Առաջնությանը հայտավորված են 13 քաշային կարգերի 157 մարզիկներ: Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 17-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ֆեբիա Ալեքսանյանը, առաջնությունը ընտրական բնույթ է կրում: Առաջնության արդյունքներով կազմված հավաքականը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Երեւանում, Ծաղկաձորում եւ Մոսկվայում: Իսկ հունիսին հավաքականը կմեկնի Հունգարիա` մասնակցելու Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ