ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 1-ԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ<br /> ԽԱՂԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 1-ԻՆ ՄԱՐԶԱԿԱՆ
ԽԱՂԵՐԻՆ

  • 07-02-2007 13:23:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 2-8-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվելիք Սեւծովյան երկրների 1-ին մարզական երիտասարդական խաղերին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Սպորտպետկոմի մամլո քարտուղար Յուրի Ալեքսանյանը, ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում հանդես կգան 6-ական հայաստանցի մարզիկներ, թայեքվանդոյի` 3 տղա եւ 1 աղջիկ, աթլետիկայի` 4 աղջիկ եւ 1 տղա, ֆուտբոլի մրցաշարում` 16-17 տարեկանների թիմը: Նշած մարզաձեւերից բացի խաղերի ծրագրում ընդգրկված են նաեւ նետաձգություն, գեղարվեստական մարմնամարզություն, վոլեյբոլ (աղջիկներ), բասկետբոլ (տղաներ) եւ լող: Խաղերին, բացի Հայաստանից, կմասնակցեն նաեւ Ալբանիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Թուրքիայի մարզիկ-մարզուհիները: Սեւծովյան երկրների 2-րդ մարզական երիտասարդական խաղերը կանցկացվեն 3 տարի հետո` 2010թ.-ին: Սկսած 3-րդ խաղերից միջոցառումը տեղի կունենա օլիմպիական ցիկլով` 4 տարին մեկ անգամ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play