Երգահան Վահրամ Սարգսյանը հաղթող է ճանաչվել Բոստոնի<br /> երգչախմբային համույթի մրցանակաբաշխությունում<br />


Երգահան Վահրամ Սարգսյանը հաղթող է ճանաչվել Բոստոնի
երգչախմբային համույթի մրցանակաբաշխությունում

  • 12-01-2010 14:05:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ԲՈՍՏՈՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բոստոնի երգչախմբային համույթը ամփոփել է իր երրորդ ամենամյա հեղինակավոր հանձնաժողովի մրցանակաբաշխության արդյունքները եւ հաղթող է ճանաչվել երեւանաբնակ երգահան եւ գեղարվեստական ղեկավար Վահրամ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է «Մարմարան», Սարգսյանն ընտրվել է ավելի քան 80 տեղացի եւ արտասահմանցի մասնակիցներից` իր ստեղծագործություններում արեւմտյան եւ արեւելյան երաժշտությունների ազդեցությունը յուրահատուկ ձեւով միաձուլելու համար: Բոստոնի երգչախմբային համույթի երաժշտական ղեկավար Միքել Ֆելիպը նշել է, որ Սարգսյանի երաժշտությունը իսկապես տպավորություն է գործել իրենց վրա: Թերթից տեղեկանում ենք, որ Բոստոնի երգչախմբային համույթը Նյու Ինգլանդ նահանգի առաջնակարգ կամերային երգչախմբերից մեկն է, որ տարեկան 6-10 համերգ է տալիս: «Ուրախ ենք Սարգսյանի երաժշտությունը Բոստոն բերելու համար: Դա մեզ կօգնի նոր ծրագրեր մշակել եւ զանազան ավանդույթները միավորող անհրաժեշտ հատկանիշներ գնտել»,- ասել է համույթի նախագահ Մեթյու Բագետյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play