Վախճանվել է 72-ամյա հայազգի կինոռեժիսոր Միքայել Վարդանովը<br />


Վախճանվել է 72-ամյա հայազգի կինոռեժիսոր Միքայել Վարդանովը

  • 11-01-2010 17:30:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
ՀՈԼԻՎՈՒԴ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 31-ին Հոլիվուդում վախճանվել է 72-ամյա հայազգի կինոռեժիսոր, օպերատոր, սցենարիստ եւ արվեստագետ Միքայել Վարդանովը: Մ.Վարդանովը ծնվել է 1937թ. փետրվարի 21-ին Գրոզնիում: Երիտասարդ տարիքից Վարդանովն աշխատել է որպես լուսանկարիչ, այնուհետեւ ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ կինոմատոգրաֆիայի ինստիտուտը եւ 1965թ. առաջին անգամ այցելել է Հայաստան: Նա իր աշխատանքը սկսել է կինոարվեստում իր «Հայոց գույնը» վավերագրական ֆիլմով, որտեղ ներկայացված են հին ու արդի արվեստը եւ Հայաստանի պատմությունը: Նրա երկրորդ ֆիլմն է «Աշնանային հովվերգությունը», որի սցենարիստը Արտավազդ Փելեշյանն է: Վարդանովի վերջին ստեղծագործությունը Հայաստանում վավերագրական տրիլոգիան էր` «Ջնջված դեմքեր», «Մինաս. Ռեքվիեմ» եւ նրա գլուխգործոցը` «Փարաջանով. Վերջին գարունը», որը բազմաթիվ մրցանակների է արժանացել: Ինչպես տեղեկացնում է «Կռունկը», Մ.Վարդանովի հողարկավորության արարողությունը տեղի է ունեցել 2010թ. հունվարի 9-ին Հոլիվուդի սբ. Սարգիս հայ առաքելական եկեղեցում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play