ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ»-Ի ՎԱՃԱՌՔԻ<br /> ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ<br />


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ»-Ի ՎԱՃԱՌՔԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  • 26-01-2007 16:36:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական «Կոնվերսբանկ»-ի գնման պայամանգիրը կստորագրվի առաջիկա օրերին: Այդ նպատակով հունվարի 26-ին Երեւան է ժամանել արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը, որն էլ պատրաստվում է դառնալ բանկի սեփականատերը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնի դարձավ հավաստի աղբյուրից: «Կոնվերսբանկ»-ի տնօրեն Արտակ Հանեսյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ բանակցություններրը սկսվել են անցած տարվա նոյեմբերից եւ «հաջորդ շաբաթ պարզ կլինի` կվաճառվի, թե ոչ»: Նշենք, որ «Կոնվերսբանկ»-ը ստեղծվել է 1993թ.-ին: Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալի 85%-ը ոչ ռեզիդենտ բաժնետերերի փայամասնակցությունն է. բանկի 48,7%-ի բաժնետերը «HUNSOTRADE LDT»-ն է` Եմադ Մտանյուս Խուրիի ղեկավարությամբ, 36,3%-ինը` Մոդալալ Մտանյուս Խուրինը, 15%-ինը` Սմբատ Նասիբյանը: Վերջինս բանկի նախկին տնօրենն է: «Կոնվերսբանկ»-ը 1998թ.-ին դարձել է «Արցախ բանկ» եւ «Հայինկասացիա» ընկերությունների բաժնետերը: Անցած տարի բանկի ընդհանուր կապիտալը աճել է 6,5%-ով եւ կազմել 26,4 մլն դոլար: 2006թ.-ին բանկի զուտ շահույթը կազմել է 3,9 մլն դոլար, իսկ ակտիվները կրճատվել են 15%-ով եւ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել 97,8 մլն դոլար: Բանկի կանոնադրական կապիտալը` 3,5 մլն դոլար, փոփոխությունների չի ենթարկվել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն