2007 Թ.-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br /> USAID-Ի CAPS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ<br /> ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ<br />


2007 Թ.-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
USAID-Ի CAPS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • 25-01-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հյուրանոցների միությունը (ՀՀՄ), Հայաստանի զբոսավարների գիլդիան (ՀԶԳ), Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը (ՀՆՏՄ), Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը (ԶԶՀԳ) եւ Հայաստանի ռեստորանների ֆեդերացիան (ՀՌՖ) 2007թ.-ին կշարունակեն համագործակցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի հետ եւ կստանան տեխնիկական օժանդակություն: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց CAPS ծրագրի զբոսաշրջության կլաստերի համակարգող Արմինե Իսրայելյանը: Նրա խոսքերով, փետրվարի վերջին նախատեսվում է զբոսաշրջության ոլորտի ամերիկացի փորձագետ Ջիմ Ֆիլիպսի այցելությունը Հայաստան, որը մասնակցելու է թվարկված կազմակերպությունների այս տարվա գործունեության ռազմավարության մշակման, ինչպես նաեւ տարեկան բիզնես-պլանների կազմման աշխատանքներին: Ըստ Ա.Իսրայելյանի, գարնանը ՀՀՄ-ի եւ ՀՌՖ-ի աշխատակիցների եւ ղեկավար անձնակազմի համար չորրորդ անգամ կանցկացվեն ծառայությունների մատուցման երկշաբաթյա դասընթացներ: Դասընթացները կվարեն Ամերիկյան հյուրանոցների ասոցիացիայի բարձրակարգ մասնագետները: Նախատեսվում է նաեւ թարմացնել նշված կազմակերպությունների գործող ինտերնետային կայքերը եւ ստեղծել կայքեր այն ընկերությունների համար, որոնք դեռեւս այն չունեն: Նշվեց, որ CAPS ծրագրի շրջանակներում օժանդակություն կստանան նաեւ արտերկրում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող մի շարք նախաձեռնություններ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play