ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ<br /> ԽԱՂԱՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻ ՀԵՏ<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵՅԻ ՄՐՑԱՇԱՐԻ 9-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ
ԽԱՂԱՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻ ՀԵՏ

  • 24-01-2007 19:42:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 23-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 9-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վեսելին Թոփալովի հետ (Բուլղարիա), որը 6,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարից կես միավորով պակաս ունի Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Իսկ Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ Վլադիմիր Կրամնիկի ու Պյոտոր Սվիդլերի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 10-րդ փուլում Լ.Արոնյանի մրցակիցը Լուկ Վան Վելլին է (Հոլանդիա): 2-րդ մրցաշարում Գաբրիել Սարգսյանը 4,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 6-10-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ