ՍԵՎԾՈՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ 1-ԻՆ ԽԱՂԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒԼԻՍԻ<br /> 2-ԻՆ<br />


ՍԵՎԾՈՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ 1-ԻՆ ԽԱՂԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀՈՒԼԻՍԻ
2-ԻՆ

  • 11-01-2007 18:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 2-8-ին Տրապիզոնում (Թուրքիա) կանցկացվեն Սեւծովյան երկրների առաջին մարզական երիտասարդական խաղերը: 9 երկրների ներկայացուցիչները կպայքարեն 9 մարզաձեւերում` վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, ատլետիկա, ըմբշամարտ, նետաձգություն, թաեքվոնդո, լող, գեղարվեստական մարմնամարզություն: Հայսպորտպետկոմի մամլո ծառայությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին, որ միջոցառման մասին գրավոր տեղեկացվել են համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները, որոնք ձեռնամուխ են եղել նախապատրաստական աշխատանքներին: Առայժմ խաղերի կազմկոմիտեին հայտեր չեն ներկայացվել: Հայաստանը նույնպես չի հաստատել իր մասնակցությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ