ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ<br /> «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԱՆԿԱԽ ՏՆՕՐԵՆ<br />


ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ
«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԱՆԿԱԽ ՏՆՕՐԵՆ

  • 14-12-2006 14:08:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Գարրի Հիլմորը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1993-95 թթ.-ին, ընտրվել է «Գլոբալ գոլդ» միջազգային կորպորացիայի անկախ տնօրեն: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին կորպորացիայի հայկական ներկայացուցչության մամուլի ծառայությունում: «Գլոբալ գոլդ» կորպորացիան իր գործունեությունն իրականացնում է Չիլիում եւ Հայաստանում` ոսկու հանքարդյունաբերության զարգացման եւ հետազոտությունների, արդյունահանության ոլորտում: «Գլոբալ գոլդը» գրանցված է ԱՄՆ-ում, նրա շուկայական արժեքը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար: Վերջին ժամանակներս «Գլոբալ գոլդը» իր կապիտալն ավելացրել է եւս 13 մլն դոլարով: Հայաստանում կորպորացիան իր աշխատանքները կենտրոնացրել է Հյուսիս-կենտրոնական գոտում, որտեղ գտնվում են Հանքավանի եւ Թուխմանուկի հանքավայրերը, ինչպես նաեւ 13 այլ հետազոտվող տեղամասերում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play