ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ<br /> ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

  • 01-12-2006 19:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Երեւանում անցկացվեց «Բարձրակարգ մարզիկների բժշկահոգեբանական սպասարկման հիմնախնդիրները» թեմայով խորհրդակցությունը, որին մասնակցեցին տարբեր մարզաձեւերի ՀՀ հավաքականների (ազգային, երիտասարդական, պատանեկան) ավագ մարզիչներն ու թիմերը սպասարկող բժիշկները: Զեկուցումներում բանախոսներն անրադարձան բարձրակարգ մարզիկների հոգեբանական սպասարկման հիմունքներին, սպորտում բժշկական թեստավորմանը, մարզիկների սննդի, վնասվածքաբանության եւ այլ կարեւոր հարցերին:
Նոյյան տապան  -   Սպորտ