ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 5045<br /> ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2006 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 5045
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔ

  • 30-11-2006 14:49:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2006թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է 5045 արտակարգ իրավիճակի դեպք, որոնցից 3647-ը (72,3%)` տեխնածին, 201-ը (4%)` տարերային , 1197-ը(23,7%)` սոցիալ-կենցաղային բնույթի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների հետեւանքով զոհվել է 348, տուժել` 2801 մարդ: Տեխնածին աղետներին զոհ է գնացել 268, սոցիալ-կենցաղային արտակարգ իրավիճակներին` 78, տարերայիններին` 2 մարդ: 2005թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 51-ով աճել է զոհերի, 526-ով` տուժածների թիվը: 2003-2005թթ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարվա հունվար-սեպտեմբերին 66%-ով աճել է տեխնածին արտակարգ իրավիճակների թիվը, իսկ սոցիալ-կենցաղայինը` 70%-ով: Հանրապետությունnւմ գրանցված արտակարգ իրավիճակների գերակշռող մասը կազմում են հրդեհները (41,8%), ճանապարհատրանսպորտային պատահարները (21,7%) եւ թունավորումները (22,3%):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play