ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌԱԶՄԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌԱԶՄԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 13-11-2006 15:47:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱՐՏԱՇԱՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արտաշատ քաղաքում նոյեմբերի 12-ին ավարտվեց վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի ազատ ըմբշամարտի ավանդական միջազգային երիտասարդական հուշամրցաշարը: 115 մասնակիցներից 12-ը Վրաստանի ներկայացուցիչներ էին: Քաշային կարգերից 5-ում հաղթեցին տանտերերը, 3-ում` հյուրերը: Տանտերերից առաջինը ճանաչվեցին Երեւանի ներկայացուցիչներ Արտյոմ Համբարձումյանը (50 կգ), Գառնիկ Մնացականյանը (55 կգ), Սուրեն Ադյանը (66 կգ), Արտավազդ Սահակյանը (74 կգ) եւ Հայկ Կարապետյանը (60 կգ, Գառնի):
Նոյյան տապան  -   Սպորտ