ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ՇՆՈՐՀԱԼԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ<br />


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ՇՆՈՐՀԱԼԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ

  • 13-11-2006 15:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երիտասարդական փառատոնի 3-րդ եզրափակիչ փուլին նոյեմբերի 13-ին կմասնակցեն Հայաստանի մարզերի եւ Արցախի շուրջ 100 երիտասարդներ, որոնք նախորդ երկու փուլերում ճանաչվել են հաղթողներ: Ինչպես նոյեմբերի 13-ին ասուլիսում տեղեկացրեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը, երկու տարի պարբերականությամբ կազմակերպվող այս փառատոնի նպատակն է ի հայտ բերել շնորհալի եւ տաղանդավոր երիտասարդ կատարողների եւ ստեղծագործողների` հետագայում սատարելու համար շնորալիների կայացմանը եւ նրանց ստեղծագործական ճակատագրին: Ըստ փոխնախարարի, այս տարվա հուլիսի 15-ից մեկնարկած փառատոնի` լուսանկարչության, գեղանկարչության, կիրառական արվեստի, նորաձեւության, ազգագրական, էստրադային եւ հեղինակային երգի մրցույթներին ի սկզբանե մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի 700 երիտասարդներ: Փառատոնի 2-րդ փուլը անցկացվել է մարզերում օգոստոսի 20-ից հոկտեմբերի 1-ը: Նախարարությունը փառատոնի անցկացման համար տրամադրել էր 8 մլն դրամ: Նոյեմբերի 13-ին Կամերային երաժշտության տանը 3-րդ փուլի ավարտից հետո կկայանա նաեւ գալա համերգ, ուր եւ կամփոփվեն փառատոնի եզրափակիչ փուլի արդյունքները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play