ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ «ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՄԲԻ<br /> ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ «ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՄԲԻ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

  • 10-11-2006 15:21:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երգչախմբի հոբելյանական համերգը: Ինչպես նոյեմբերի 10-ի ասուլիսում հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սարինա Ավթանդիլյանը, համերգը հոբելյանական է. այն նվիրված է երգչախմբի 10-ամյակին: «Սպեղանիի» կազմում ընդգրկված են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաները: 30 հոգանոց երգչախմբի երգացանկում ընդգրկված են հայ հոգեւոր միջնադարյան երաժշտության նմուշներ, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, ինչպես նաեւ ժամանակակից հայ եւ այլազգի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ս.Ավթանդիլյանը նշեց, որ 2004թ.-ին «Սպեղանին» արժանացել է Իտալիայի Արեցցո քաղաքում կայացած խմբերգային երաժշտության հեղինակավոր մրցույթի 2-րդ մրցանակին: Իսկ այս տարի Շվեյցարիայում կայացած մրցույթի ժամանակ «Սպեղանին» ընդգրկվել է 12 երգչախմբերի շարքում, որոնք 2007թ.-ին Բազելում (Շվեյցարիա) կմասնակցեն Եվրոպական երիտասարդական երգչախմբերի փառատոնին: Ս.Ավթանդիլյանը նշեց նաեւ, որ Շվեյցարիայի մի քանի եկեղեցիներում երգչախումբը կկատարի Կոմիտասի «Պատարագը»: Հաջորդ տարի «Սպեղանին» կմեկնի նաեւ Գերմանիա` մասնակցելու կամերային երգչխմբերի մրցույթին: Գերմանիայի եկեղեցիներում, ըստ Ս.Ավթանդիլյանի, երգչախումբը կներկայացնի հայ հոգեւոր միջնադարյան երաժշտությունը եւ Կոմիտասի ստեղծագործությունները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play