ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ<br /> ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ<br />


ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

  • 26-10-2006 15:42:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունեց «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» գործող օրենքում լրացումներ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ, հիշյալ կատեգորիայի երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների, մանկատների աշխատողների ամսական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի եռապատիկից, որի նկատմամբ սահմանվում է նաեւ հավելավճար` աշխատողի տարիֆային աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նշված կազմակերպությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2007թ.-ի հունվարի 1-ից:
Նոյյան տապան  -   Հասարակություն