ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ<br /> ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՐՑԸ<br />


ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՐՑԸ

  • 26-10-2006 14:15:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 31-ին Վիեննայում կկայանա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի, Եվրոպական հանձնաժողովի եւ Շրջակա միջավայրի կենտրոնի նախաձեռնած Շրջակա միջավայրի եւ անվտանգության նախաձեռնության կազմակերպության (ENVSEC) փորձագիտական հանձնաժողովի հանդիպում: Ինչպես հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով ԵԱՀԿ մամլո ծառայությանը, հանդիպման ընթացքում կքննարկվի Հարավային Կովկասի էկոլոգիական իրադրությունը: Հիշեցնենք, որ տասնօրյա մոնիտորինգից հետո ԵԱՀԿ միջազգային փորձագիտական խումբը հայտարարեց, որ հրդեհները մեծ տարածք են ընդգրկել եւ նշանակալի վնաս հասցրել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play