ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ՉԵՄՊԻՈՆ «ՄԻԿԱ ԵՐԵՎԱՆ» ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ<br />


ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ
ՉԵՄՊԻՈՆ «ՄԻԿԱ ԵՐԵՎԱՆ» ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

  • 18-10-2006 21:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավարությունը` ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հանդիպել է Ավստրիայի Ֆուեգեն քաղաքում եվրոպական չեմպիոնների գավաթը նվաճած Հայաստանի կանանց ակումբային չեմպիոն «Միկա Երեւան» շախմատային ակումբի թիմի անդամների հետ: Գրոսմայստերներ Մայա Չիբուրդանիձեն, Էլինա Դանիելյանը, Նինո Խուրցիձեն, Նելլի Աղինյանը եւ թիմի պետ Անահիտ Վարդապետյանը ֆեդերացիայի կողմից արժանացել են դրամական պարգեւների:
Նոյյան տապան  -   Սպորտ