ՎԱՀԻԴ ԷՐԴԵՄ. «Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի<br /> ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԷ»<br />


ՎԱՀԻԴ ԷՐԴԵՄ. «Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի
ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԷ»

  • 18-10-2006 20:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հետագա պլանավորման ենթակոմիտեի պատվիրակության ղեկավար Վահիդ Էրդեմը հոկտեմբերի 17-ին Բաքվում մամուլի ասուլիս է անցկացրել այցի արդյունքների առնչությամբ: Էրդեմը հայտարարել է, որ Ադրբեջան կատարած այցի գլխավոր նպատակն է հանդիպել իշխանության, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների պաշտոնական ներկայացուցիչների հետ, ծանոթանալ առկա իրադրությանը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին: Այդ եզրակացությունները կարտացոլվեն «ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում» նրա ամփոփիչ հաշվետվության մեջ: «Մոտ ժամանակներս Կանադայում կանցկացվի իմ ղեկավարած կոմիտեի ժողովը, որտեղ վերջին անգամ կքննարկվի զեկույցը: Ադրբեջանական կողմը առաջադրել է որոշ առաջարկություններ իմ պատրաստած զեկույցի առնչությամբ, եւ մենք հաշվի կառնենք այդ առաջարկությունները»,- ասել է Վահիդ Էրդեմը: Տեղեկացնելով ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հաջող համագործակցության մասին, Էրդեմը հիշեցրել է, որ այդ կազմակերպության խաղաղարարական բանակի կազմում զանազան տարածաշրջաններում ծառայում են Ադրբեջանի մոտ 300 զինծառայողներ: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում խաղաղարարական ուժերի տեղակայման վերաբերյալ հարցին, նա հայտնել է, որ դա հնարավոր է երկու երկրների միջեւ խաղաղության ձեռք բերումից հետո. «Խաղաղարարները կարող են տարածաշրջանում տեղակայվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումից հետո»: Էրդեմը նշել է նաեւ, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ՆԱՏՕ-ի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ»,- հաղորդում է «Ազերի-պրես» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play