ՀԳՄ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՀԵ ԳՈԴԵԼԻ 75-ԱՄՅԱԿԸ<br />


ՀԳՄ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՀԵ ԳՈԴԵԼԻ 75-ԱՄՅԱԿԸ

  • 12-10-2006 20:04:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գրող եւ թարգմանիչ Վահե Գոդելը, թեեւ ծնվել եւ ապրում է Շվեյցարիայում, անգնահատելի ծառայություն է մատուցել հայ գրականությանը. ավելի քան 50 տարի Ֆրանսիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում Վ.Գոդելը ներկայացրել է հայ գրականության գոհարները, եւ նրա թարգմանությունների շնորհիվ հայ պոեզիան` Գողթան երգերից մինչեւ մեր օրերը, «հասել է եվրոպացի ընթերցողին»: Այսպես ներկայացրեց շվայցարացի գրողի գործունեությունը Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը Վ.Գոդելի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթին, որը կայացավ հոկտեմբերի 12-ին ՀԳՄ-ում: «Բանաստեղծի միայն մայրն էր հայ, իսկ հայրը շվեցարացի էր: Սակայն նրանց տանը խոսակցության լեզուն եղել է հայերեն: Այդ պատճառով էլ Գոդելը ունի հայի մտածողություն»,- նշեց գրականագետ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Գրականագետը երկար տարիներ զբաղվել է Վ.Գոդելի գործերի ուսումնասիրությամբ, ինչպես նաեւ թարգմանաբար հայ ընթերցողին է ներկայացրել նրա բանաստեղծությունները: Ըստ Ալ.Թոփչյանի, Գոդելը ոչ միայն հիանալի թարգմանիչ է, այլեւ տաղանդավոր բանաստեղծ, եւ պատահական չէ, որ նրան համարում են Եվրոպայի լավագույն գրողներից մեկը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play