ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԴԱՆԱՆ» ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՒՏԶԱԼԻ<br /> ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԴԱՆԱՆ» ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՒՏԶԱԼԻ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 11-10-2006 21:22:00   | Լեհաստան  |  Սպորտ
ԽՈՐՈՒՎ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-ին Լեհաստանի Խորուվ քաղաքում մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի չեմպիոնների գավաթի 2006-2007թթ.-ի խաղարկության հիմնական փուլի 3-րդ խմբի մրցաշարը: Այդ խմբում է ընդգրկված նաեւ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ադանան», որը հենց մեկնարկում 1:9 հաշվով զիջել է Պորտուգալիայի «Սպորտինգին», ապա հոկտեմբերի 10-ին 3:7 հաշվով` Լեհաստանի «Կլարեքսին»: Հոկտեմբերի 12-ին «Ադանայի» վերջին մրցակիցը Մակեդոնիայի «Ալֆա Պաֆկն» է: Խաղարկության հիմնական փուլի մասնակից 24 թիմերը բաժանվել են 6 խմբի եւ յուրաքանչյուրում ընդգրկված է 4-ական թիմ: 1-2-րդ տեղերը գրավածները իրավունք կստանան պայքարը շարունակելու «Էլիտար» խմբում:
Նոյյան տապան  -   Սպորտ