ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՆԵՆ ԿԱԹԲ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ<br /> ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՆԵՆ ԿԱԹԲ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 11-10-2006 19:31:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ ֆինանսներ կհատկացնեն Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու (ԿԱԹԲ) երկաթուղու շինարարության համար: Ինչպես հաղորդում է Էմ Փի Էյ-ը, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: Ըստ նրա, ճանապարհի շինարարության համար կպահանջվի մոտ 400 մլն. դոլար: Բեռների փոխադրումը երկաթուղով կարժենա եռակի էժան, քան տրանսպորտի մնացած տեսակներով: Հիշեցնենք, որ «Վրացական երկաթուղիներ» ՍՊԸ առեւտրային տնօրեն Դավիթ Ջինջոլիան հայտարարել է, որ Վրաստանը, հավանաբար, ֆինանսներ չի ներդնի ԿԱԹԲ շինարարության համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play