ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՑՎԵԼ<br /> Է 2 ՓՈՒԼ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂԱՑՎԵԼ
Է 2 ՓՈՒԼ

  • 10-10-2006 18:22:00   | Ավստրիա  |  Սպորտ
ԻՆՍԲՐՈՒԿ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունում հոկտեմբերի 9-ին կայացան 2-րդ փուլի հանդիպումները: «Միկա-Երեւան» կանանց թիմը 2-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Ֆինեք»-ին եւ 4 միավորով 2-րդ տեղում է: 4 միավոր ունի նաեւ Չեռնոգորիայի «Պոդգորիցան», որը գործակիցներով ընթանում է առջեւից: Եռյակը 3 միավորով եզրափակում է Վրաստանի «Սաքարթվելո» թիմը: Տղամարդկանց մրցումներում Հայաստանի «Բանկային արքա»-ն 3,5:2,5 հաշվով հաղթեց Գերմանիայի «Էս Ջի 18-68 Ալյոխին- Սոլինգեն» թիմին եւ 4 միավորով եւս 14 ակումբների հետ առաջատարների խմբում է:
Նոյյան տապան  -   Սպորտ