ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ<br /> ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ<br />


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ
ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

  • 10-10-2006 16:06:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանության շենքի մոտ տեղի է ունենում հանրահավաք: Հանրահավաքին մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի մոտ 100 վետերաններ: Հանրահավաքի մասնակիցները կոչ են անում Ռուսաստանին եւ Վրաստանին կարգավորել երկու երկրների միջեւ ստեղծված իրավիճակը: Ակցիայի մասնակիցների մեծ մասը հայտարարում է, որ Ռուսաստանը դիմում է Ռուսաստանից վրացիների դուրսմղման այն մեթոդներին, որոնք ժամանակին կիրառում էին ֆաշիստները, որոնց դեմ վրացիները մարտնչել են ԽՍՀՄ ժողովուրդների հետ ուս ուսի: Ակցիան խաղաղ բնույթ ունի եւ ոչ մի միջադեպ չի գրանցվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play