ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ<br />


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

  • 09-10-2006 17:17:00   | Կորեա  |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջին անգամ ԿԺԴՀ-ն իր պատմության մեջ իրականացրել է միջուկային փորձարկում` երկրի հյուսիս-արեւելքում իրականացրել է ստորերկրյա միջուկային պայթյուն: Սկզբում հարավկորեական սեյսմաբանական տվիչները գրանցել են երկրակեղեւի տատանումներ: Հարավկորեական մասնագետների տվյալներով, դիտվել է 3,58 բալ ուժգնության երկրաշարժ: Փորձարկումները կայացել են տեղական ժամանակով 10:36-ին երկրի հյուսիս-արեւելքում` Համգեն-Պուկտո նահանգի Կիլջու քաղաքի մոտ գտնվող Խվադերի փորձարանում: Շատ չանցած ԿԺԴՀ պաշտոնական իշխանությունները հաստատել են միջուկային պայթյունի փաստը` ավելացնելով, որ փորձարկումներն անցել են բարեհաջող եւ տեղանքի ռադիացիոն վարակման վտանգ չկա: ԿԺԴՀ-ի իրականացրած պայթյունի առնչությամբ Հարավային Կորեայի կառավարությունը հավաքվել է արտակարգ նիստի: Հիշեցնենք, որ Փհենյանը նախկինում եւս հայտարարել է գիտական նպատակներով փորձարկումներ անցկացնելու մտադրության մասին: Տարածաշրջանի երկրները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները փորձում էին ետ պահել ԿԺԴՀ իշխանություններին այդ քայլից, սակայն նրանք համենայն դեպս որոշեցին փորձարկումներն իրականացնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play