ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ՆՎԱՃԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ<br />


ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆՎԱՃԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

  • 05-10-2006 21:00:00   | Դոմինիկյան Հանր.  |  Սպորտ
ՍԱՆՏԱ ԴՈՄԻՆԳՈ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 4-ին Դոմինիկյան հանրապետության Սանտա Դոմինգո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան նաեւ կանայք: Հայաստանը ներկայացնող Մելինե Դալուզյանը (63 կգ) 27 մարզուհիների մեջ երկամարտի 232 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալին: Նազիկ Աղդալյանը (69 կգ) 26 մարզուհիների մեջ գրավեց 7-րդ տեղը: 69 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մարտիրոսյանը 6-րդը ճանաչվեց 32 ծանրորդների պայքարում:
Նոյյան տապան  -   Սպորտ