ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՄՐՑԱԳՈՐԳԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԻՆ<br />


 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՄՐՑԱԳՈՐԳԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԻՆ

  • 25-09-2006 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի 25-ին Չինաստանի Գուան Չժուու քաղաք մեկնեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Թիմում ընդգրկված են Վահան Սիմոնյանը (55 կգ), Արմեն Կարապետռյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Ռուսլան Կոկոեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84կգ), Շամիլ գիտինովը(96 կգ) եւ ծանր քաշային Ռուսլան Բասիեւը: Կանանց մրցումներում Հայաստանը կներկայացնի Կարինե Շադոյանը (72 կգ): Առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ